Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում է քարոզարշավը. Արսեն Թորոսյանը հաջողություն և արդյունավետ ընթացք է մաղթել՝ ներկայացնելով թեկնածուներին

Մեկնարկում է քարոզարշավը. Արսեն Թորոսյանը հաջողություն և արդյունավետ ընթացք է մաղթել՝ ներկայացնելով թեկնածուներին
Քաղաքականություն
14:01, 31 август 2022
Սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանի մի շարք համայնքներում: Համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսում է օգոստոսի 31-ից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ բոլոր նման համայնքներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը լինելու է թիվ 7-ը, նույնիսկ եթե այդ համայնքում ընտրություններին մասնակցում են 7-ից պակաս թվով քաղաքական ուժեր:

«Ավագանիների մեր ցուցակները գլխավորում են կուսակցության վարչության որոշմամբ հաստատված մեր թեկնածուները, ում հաջողություն և արդյունավետ քարոզարշավ եմ մաղթում:

Համայնքների ընտրողներին կոչ եմ անում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության` թիվ 7-ի օգտին, որպեսզի ապագա համայնքային իշխանությունները կառավարության հետ մեկտեղ էլ ավելի լայն թափով զարգացնեն մեր համայնքները, ինչի վառ ապացույցն է վերջին 4 տարիների մեր աշխատանքը համայնքներում»,-գրել է Թորոսյանը: