Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս, ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս, ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին
Քաղաքականություն
21:37, 28 сентябрь 2022
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական կցորդը Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի հետ այցելել են Ջերմուկ և Գորիս:

Դեսպանության հաղորդմամբ՝ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը հանդիպել է ՀՀ զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին և սահմանային հատվածներում սեպտեմբերի 13-14-ի գնդակոծության պատճառած վնասներին:

Կոպիրկինն այցելել է նաև Գորիսում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակային խմբի և Սիսիանում ռուսական խաղաղապահ անձնակազմի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր: