Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուծումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանը համաձայն է բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: 

«Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: Եվ այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ լինի դա ՄԱԿ ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ընդգծեց վարչապետը: