Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Տոլմաջյանը և Ֆրանսիայի նախկին վարչապետը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ

Դեսպան Տոլմաջյանը և Ֆրանսիայի նախկին վարչապետը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ
Քաղաքականություն
13:59, 30 сентябрь 2022
Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալեց Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ, Հավր-Սեն մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպին, հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ հայ-ֆրանսիական ավանդական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Էդուար Ֆիլիպին Հայաստանին ու հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում աջակցության ու հայ-ֆրանսիական բարեկամական կապերին հավատարիմ լինելու համար։