Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում

ԵՄ անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում
Քաղաքականություն
22:59, 15 апрель 2021
Եվրամիության անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունն ու դրա անդամ երկրները իրենց համերաշխությունն են հայտնել Միացյալ Նահանգներին՝ կապված վատ կիբերօպերացիայի հետևանքների հետ, մասնավորապես՝ SolarWinds ընկերության վրա կիբերհարձակումների հետ, որը Միացյալ Նահանգների գնահատմամբ՝ իրականացվել է ՌԴ-ի կողմից։ Դա առնչվել է ամբողջ աշխարհի կառավարություններին ու բիզնեսին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրներում»,- ասված է հայտարարության մեջ։