Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էդմոն Մարուքյան

Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
20:05, 28 октябрь 2022
Ադրբեջանը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ․ այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը, որը ագրեսիա է գործել, գլխատել ու գնդակահարել խաղաղ բնակիչներին, սպանել ու հազարավոր մարդկանց էթնիկ զտումների ենթարկել, այժմ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ։ Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»,- գրել է Մարուքյանը: