Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները
Քաղաքականություն
10:56, 04 ноябрь 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում իշխանությունների հետագա անելիքները:

Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ: