Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքի» բացումը մենք քննարկել ենք Ռուսաստանի հետ. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումը մենք քննարկել ենք Ռուսաստանի հետ. Ալիև
Քաղաքականություն
13:10, 25 ноябрь 2022
«Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

«Մենք քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքը» ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր շահագրգռվածությունը։ Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ընդհակառակը՝ միայն հօգուտ բոլոր շահագրգիռ կողմերի»,- ասել է Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանում երկար տարիներ տիրում է կայունություն, և դա տնտեսական զարգացման հիմնական գործոններից է։

«Ուժեղ տնտեսություն, քաղաքական և տնտեսական կայունություն, կառավարության կանխատեսելի քաղաքականություն, ինչպես նաև սերտ կապեր բազմաթիվ պետությունների հետ. այս բոլոր գործոնները նպաստել են ներկայիս իրողությունների ստեղծմանը»,- ասել է նա։