Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը օրվա երկրորդ կես՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը օրվա երկրորդ կես՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը
Քաղաքականություն
23:12, 12 декабрь 2022
Արցախում bagramyan26 տելեգրամյան ալիքի աղբյուրները հայտնել են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը օրվա երկրորդ կես՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը և ուժի կիրառմամբ կվերականգնեն երթևեկությունը։

Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի «Վերածննդի հրապարակում» հավաքված քաղաքացիներին, որպեսզի նրանք զերծ մնան միջանցքի ապաշրջափակման գործողություններից։

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ հրամանատարությունը վրդովված է ադրբեջանցիների լկտի պահվածքից և սադրիչ գործողություններից, որոնց նպատակն առաջին հերթին խաղաղապահներին վարկաբեկելն»,- ասված է հաղորդագրությունում։