Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել
Հայաստան
17:55, 30 август 2021
Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ ՊՆ կայքէջից:

Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրում: Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ` ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:

Պարապմունքների հատուկ առանձնահատկությունն է եղել դիտորդական կետի պատասխանատվության գոտում ԱԹՍ հայտնաբերման ուղղությամբ առաջադրանքների կատարումը՝ փակ հաղորդակցության ուղիներով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարական կետին տեղեկատվության փոխանցմամբ: