Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թաղավարդում ռուս խաղաղապահները բարձրախոսներով ընթերցել են նոյեմբերի 9-ի՝ հրադադարի դրույթները․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ․ տեսանյութ

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում ռուս խաղաղապահները հայերենով, ռուսերենով և ադրբեջաներենով կոչեր են հղել ադրբեջանցիներին։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր Թաղավարդում ռուս խաղաղապահները բարձրախոսներով ընթերցել են 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, և այդ հայտարարության ընթերցումն ուղղված է եղել ադրբեջանական կողմին, որոնք տևական ժամանակ է՝ Արցախի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ սադրանքներ են իրականացնում։  
Ռուս խաղաղապահների գործողությունը՝ տեսանյութում