Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-թուրքական կենտրոնն ու խաղաղապահներն ունեն իրենց գործառույթները, իրավիճակը հանգիստ է․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

Ռուս-թուրքական կենտրոնն ու խաղաղապահներն ունեն իրենց գործառույթները, իրավիճակը հանգիստ է․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ
Միջազգային
13:56, 23 апрель 2021
2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առաջին անգամ ապրիլի 20-ին կոպտորեն խախտել է զինադադարի պայմանավորվածությունը՝ կրակելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունն էլ երեկ հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասված էր, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Ադրբեջանական կողմը իրեն բնորոշ գործելաոճով հայտարարեց, որ զինադադարը խախտել է հայկական կողմը, ինչին արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։

New Armenia.am –ին նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը փոխանցեց, որ այժմ իրավիճակն Արցախում հանգիստ է։ Խոսելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և հայկակաան կողմի պատասխան քայլերի մասին` Ավանեսյանն ասաց․ «Մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քայլերը միտված են լինելու խաղաղության պահպանմանը ու Ադրբեջանի կողմից նման խախտումները , որոնք տանում են իրավիճակի լարման, ձեռնտու չեն ոչ մեկին։ Մեր կողմից ինչ արվում է, արվում է դիվանագիտական ճանապարհով, որպեսզի իզուր էսկալացիայի չտանենք իրավիճակը»։
Լուսինե Ավանեսյանը մանրամասներ չներկայացրեց Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործողությունների մասին հարցի առնչությամբ, միայն նշեց, որ այդ կենտրոնը ունի իր գործառույթները, որոնց մասին ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել։