Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին որպես ամանորյա նվեր մատանիներ է նվիրել

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին որպես ամանորյա նվեր մատանիներ է նվիրել
Քաղաքականություն
11:28, 27 декабрь 2022
ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում որպես նոր տարվա նվեր ստացել են համագործակցության խորհրդանիշերով մատանիներ. տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ 

Մատանու կենտրոնում ԱՊՀ խորհրդանիշն է, իսկ ներսում գրված է «Շնորհավոր Ամանոր 2023»։ Մատանու վրա գրված է նաև «Ռուսաստան»։

Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: