Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանի նախագահը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին

Ղրղզստանի նախագահը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Միջազգային
12:17, 07 октябрь 2022
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. պատճառը հագեցած աշխատանքային գրաֆիկն է, այսօր լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաևը։ 

«Աշխատանքային գրաֆիկի պատճառով նախագահ Ժապարովը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- հայտնել է մամուլի քարտուղարը։

Սուլթանբաևի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձը ղրղզական կողմից ուղարկել է պետքարտուղար Սույունբեկ Կասմամբետովը։