Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առայժմ միայնակ ենք, չեմ կարծում, թե հետագայում դաշինքի հարց կառաջանա․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Օրենքում այդպես խիստ գրված չէ, դա միայն մեկնաբանություն է և օրենքի կամ հոդվածի բովանդակությունը բացահայտելու ջանք։ Ով ոնց ուզում մեկնաբանում է, բնականաբար, բայց եթե զուտ մասնագիտականով ենք բխեցնում, մասնագիտականը պահանջում է, եթե անձը հրաժարական է տալիս, նշանակում է այդ անձը չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ որ մինչև հրաժարական տալը կատարում էր։ Հրաժարական տալու իմաստը դրանում էր կայանում»,-այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի հրաժարական տալուց հետո նրա ԺՊ մնալու մասին հարցը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ 
 
Այնուհետև նա նշեց, որ եթե նույն ՍԴ-ն հանկարծ ինչ-որ օրենք հակասահմանադրական է ճանաչում՝ իրավական անվտանգությունից ելնելով, ասում է՝ թող այս օրենքը կիրառվի մինչև նոր օրենքը կընդունվի, այն իրավական անվտանգության  գաղափարն է։
«Եվ  հետևաբար, եթե մի ամբողջ ինստիտուտ ասում եք՝ դադարեցնում է  գոյություն ունենալ, դա իրավական անվտանգության խնդիր կարող է առաջացնել, բայց մեկ անձի պարագայում դա անհրաժեշտ է, որովհետև ԱԺ-ի լուծարումը կախված է վարչապետի հրաժարականից, դրա համար այստեղ հենց այդ ինստիտուտի դերն է ընդգծվում»,-ասաց Տարոն Սիմոնյանը։ 

Խոսելով նաև «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակի մասին՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ ցուցակից դեռ նորություն չկա, իրենք դեռևս չեն որոշել՝ ով է մասնակցում ընտրություններին, ով չի մասնակցում, ինչ դասավորվածությամբ են մասնակցում։
«Կուսակցությունը համագումար պետք է կատարի, համագումարի արդյունքում էլ պետք է հաստատի  այդ ցուցակը և այլն և այլն։ Դա երբ որ լինի, բոլորդ տեղյակ կլինեք ու կարող եք հրապարակել։ Առայժմ միայնակ ենք, չեմ կարծում, թե հետագայում դաշինքի հարց կառաջանա, որովհետև էդ գաղափարը գերիշխում է՝ մենակ հանդես գալու»,-ասաց Տարոն Սիմոնյանը։