Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հորդորում եմ հարգարժան Ռուբեն Վարդանյանին բացատրել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ իր հայտարարություններն Արցախի համար․ քաղաքագետ

Հորդորում եմ հարգարժան Ռուբեն Վարդանյանին բացատրել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ իր հայտարարություններն Արցախի համար․ քաղաքագետ
Քաղաքականություն
15:59, 12 январь 2023
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հորդորում եմ այն քաղաքական ուժին և/կամ ուժերին, հանրային և քաղաքական գործիչներին, ովքեր մոտ են կանգնած հարգարժան Ռուբեն Վարդանյանին՝ բացատրել վերջինիս, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ իր հայտարարություններն Արցախի համար: 

Դրանց բովանդակությունը միտումնավոր չեմ կրկնում, քանի որ մեզ մեզանից բացի կարդում և լսում է նաև թշնամին (թեպետ թշնամին քանի օր է հրապարակային խրախՃանքի մեջ է դրանցից, արտաքին աշխարհն էլ քիչ-քիչ կասկածի տակ է դնում արցախահայերի համար Լաչինի միջանցքի՝ կյանքի ճանապարհ լինելու հանգամանքը): 

Արցախին օդ ու ջրի պես պետք է միջազգային խաղաղապահ առաքելություն և/կամ միջազգային աջակցություն՝ հաշվի առնելով գոնե միայն այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը զգալի չափով խոչընդոտելու է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում ռազմական էսկալացիա հրահրելու փորձերը, և այդ պարագայում, սլաքներն ուղղվելու են Արցախի ուղղությամբ՝ Հայաստանի վրա հավելյալ ճնշումներ գործադրելու համար:

Ռ. Վարդանյանի շրջապատում կան մարդիկ, ովքեր արտաքին քաղաքական ոլորտում պրոֆեսիոնալ են և շատ լավ են գիտակցում վերոնշյալը, հետևաբար, հուսով եմ, որ Վարդանյանի հայտարարություններն արվել են անփութության հետևանքով, և՝ ոչ միտումնավոր:

Հ.Գ. Արցախը չի կարելի կտրել Հայաստանից՝ ինչ մոտիվներ էլ որ լինեն դրա հիմքում: Առանց Հայաստանի Հանրապետության չի կարող լինել հայկական Արցախ: