Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի

Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի
Քաղաքականություն
17:56, 27 апрель 2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ վաղը՝ ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի։

Նիստի օրակարգում ՀՀ քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ քաղաքացիության և հարկային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերն են։ Օրենքի նախագծերի փաթեթը քննարկվելու է երկու ընթերցմամբ։

Հիշեցնենք նաև, որ երկուշաբթի ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվելու՝ վարչապետի ընտրության հարցով։