Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
21:42, 31 январь 2023
Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի միջև. հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։

Նշվում է, որ հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։


Անահիտ Խաչատրյան