Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է անհապաղ վերադառնան սպառազինությունների վերահսկման երկխոսությանը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար․ ՄԱԿ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է անհապաղ վերադառնան սպառազինությունների վերահսկման երկխոսությանը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար․ ՄԱԿ
Քաղաքականություն
20:10, 21 февраль 2023
Ռուսաստանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) կատարումը։ Այս մասին փետրվարի 21-ին Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ գրում է vedomosti.ru-ն։ 
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի խախտում համաձայնագիրը և պատրաստ է վերադառնալ դրան՝ պայմանով, որ հաշվի առնվի ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային ներուժը։ Բացի այդ, Մոսկվան կարող է վերադառնալ միջուկային զենքի փորձարկման պրակտիկային, որը դադարեցվել էր 32 տարի առաջ, եթե ԱՄՆ-ը վերսկսի դրանք (դա չի իրականացվում 1992 թվականից ի վեր)։ 

ՌՀՍՊ-ն կնքվել է 2011 թվականին և երկարաձգվել 2021 թվականի հունվարին հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Այն նախատեսում է ռազմավարական միջուկային ուժերի 700 տեղակայված կրիչների և նրանց համար 1500 մարտագլխիկների սահմանափակում:
 
Պուտինը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ում միջուկային զենքի ժամկետի ավարտի ֆոնին քննարկումներ են ընթանում դրանց փորձարկումները վերսկսելու մասին, որոնք դադարեցվել էին ԽՍՀՄ-ում 1990 թվականին։ «Այս իրավիճակում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և «Ռոսատոմը» պետք է ապահովեն պատրաստակամություն ապահովելու ռուսական միջուկային զենքի փորձարկումը. Նախ, մենք, իհարկե, դա չենք անի։ Բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, ապա մենք կանենք»,- վստահեցրել է նա։
 
Պուտինը նշել է, որ ՌՀՍՊ-ը պայմանագիրը կնքվել է «սկզբունքորեն այլ իրավիճակում՝ լարվածության նվազման և փոխադարձ վստահության ամրապնդման առումով», իսկ դրանից անմիջապես հետո Մոսկվան և Վաշինգտոնը հրաժարվել են միմյանց պաշտոնապես հակառակորդներ համարել, բայց այս ամենն անցյալում է։
 
 
ՄԱԿ-ն անմիջապես արձագանքել է ՌԴ նախագահի հայտարարությանը՝ նշելով «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերսկսեն ՌՀՍՊ-ի ամբողջական իրականացումը և վերադառնան սպառազինությունների վերահսկման երկխոսությանը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար»։


Անահիտ Խաչատրյան