Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքը բացելու տեսանելի ջանքեր գործադրի, այլապես դա կհանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. վարչապետ

«Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված Արդարադատության միջազգային դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար»,- այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված չափազանց կարևոր որոշմանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին: 

«Ամեն դեպքում Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: