Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք քեզ հետ ենք, Ուկրաինա». Մորգան Ֆրիմենը, Ջուլիա Ռոբերթսը, Բարբրա Սթրեյզանդը և ավելի քան 30 համաշխարհային հայտնիներ հանդես են եկել Ուկրաինային աջակցելու կոչով

«Մենք քեզ հետ ենք, Ուկրաինա». Մորգան Ֆրիմենը, Ջուլիա Ռոբերթսը, Բարբրա Սթրեյզանդը և ավելի քան 30 համաշխարհային հայտնիներ հանդես են եկել Ուկրաինային աջակցելու կոչով
Քաղաքականություն / Հայաստան / Մշակույթ
20:20, 24 февраль 2023
Աշխարհի ավելի քան 30 հայտնի դեմքեր աջակցության խոսքերով դիմել են Ուկրաինայի ժողովրդին՝ երկիր ռուսական ներխուժման տարելիցի կապակցությամբ․ գրում է meduza.io-ն։ 
 
Նրանց տեսաուղերձը հրապարակել է ուկրաինական United24 հարթակը։
 
Դերասաններ Ջուլիա Ռոբերթսը, Մորգան Ֆրիմանը, Մայքլ Քիթոնը, Մեթ Դեյմոնը, Մարկ Հեմիլը, ռեժիսոր Ուես Անդերսոնը, երգչուհի Բարբրա Սթրեյզանդը, «Pet Shop Boys» խումբը, «Imagine Dragons»-ի մենակատար Դեն Ռեյնոլդսը, պատմաբան Թիմոթի Սնայդերը և տիեզերագնաց Սքոթ Քելլին:
 
«Դուք պայքարում եք մեր բոլորի համար», - ասել է դերասան Իթան Հոքը: «Մեր խաղաղության, մեր բարեկեցության, մեր ազատության համար»,- հավելել է Թիմոթի Սնայդերը։ «Դուք մեր սրտերում և մտքերում եք», - ասել է Ուես Անդերսոնը:
 
«Դուք ոգեշնչում եք ողջ աշխարհին... Մենք ձեզ կաջակցենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Եվ մենք անհամբեր սպասում ենք շուտափույթ հաղթանակի և խաղաղության»,- ասել է Բարբրա Սթրեյզանդը:
 
«Մենք մտածում ենք ձեր մասին և ուղարկում ձեզ մեր սերը, ուժն ու մեր աղոթքները», - ավելացրել է Ջուլիա Ռոբերթսը: «Մենք ձեզ հետ ենք, Ուկրաինա», - ասել է է «ABBA»-ի անդամ Բյորն Ուլվաուսը տեսանյութում: «Եվ թող ուժը ձեզ հետ լինի: Միշտ»,- տեսանյութն ավարտում է Մարկ Հեմիլը։

Տեսանյութը հետևյալ հղմամբ։

Անահիտ Խաչատրյան