Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի որքան պահանջվի

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի որքան պահանջվի
Աշխարհ
14:11, 19 сентябрь 2022
Միացյալ Նահանգները մտադիր Է Ուկրաինային օգնություն ցույց տալ այնքան, որքան դա կպահանջվի Կիեւին, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: «Մենք նրանց հետ կմնանք այնքան երկար, որքան նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը»,- ասել Է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել սեպտեմբերի 18-ին:

ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում իրադրության զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այն գիտելիքներն ու փորձը եւ հնարավորությունները, ինչպես կարծում Էին շատերը», սակայն վնասը, որը հասցվում Է Ուկրաինայի շուրջ իրադրությունից, «հազիվ թե կարելի Է համարել» Կիեւի «հաղթանակը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: