Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց ձորի մարզպետը ԱՄՆ նորանշանակ դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Վայոց ձորի մարզպետը ԱՄՆ նորանշանակ դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները
Քաղաքականություն
22:04, 09 март 2023
Մարտի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հայտնում են մարզպետարանից։

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը դեսպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ ԱՄՆ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։