Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին». Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին, սակայն այն չի հրապարակվել

«Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին». Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին, սակայն այն չի հրապարակվել
Քաղաքականություն
11:17, 14 март 2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. 

-Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը: 

Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: 

Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: 

Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: 

Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: 

Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա: 

Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»: