Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թող Տիրոջ Սուրբ Հարությունը մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ խոնարհություն, իմաստություն եւ տոնի խորհրդի գիտակցմամբ ապրելու ողջախոհություն պարգեւի. Ալեն Սիմոնյան

Թող Տիրոջ Սուրբ Հարությունը մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ խոնարհություն, իմաստություն եւ տոնի խորհրդի գիտակցմամբ ապրելու ողջախոհություն պարգեւի. Ալեն Սիմոնյան
Հասարակություն
20:42, 16 апрель 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Թող Տիրոջ Սուրբ Հարությունը մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ խոնարհություն, իմաստություն եւ այս տոնի ողջ խորհրդի գիտակցմամբ ապրելու և արարելու ողջախոհություն պարգեւի։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ մեծ Աւետիս։