Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-թուրքական բարեկամության թիրախն այսօր դարձել է Սյունիքը․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ

Մենք արդեն բոլորս գիտենք, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք  այդ կապակցությամբ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին դիմումներ ենք հղել, և այդ դիմումներն անհրաժեշտ էին, որ թույլ չտրվեր հետագա սրացում իրադարձությունների, և որպեսզի անհրաժեշտ պաշտպանված լիներ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը։ Ըստ էության ՀԱՊԿ-ից մենք օգնելու պատրաստակամության մասին հավաստիացում ստանալու փոխարեն մենք ստացել ենք ուղիղ հակառակ հայտարարություն։ Երեկ էլ հայտարարվեց, որ Ադրբեջանի դռներն են բաց այդ կազմակերպության համար և խոչընդոտը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների չգոյությունն է, ինչն ըստ Ռուսաստանի մոտ ապագայում հնարավոր է հասնել դրան։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները և դրանով պետք է առաջնորդվեն»,-այդ մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

Վերջինս նշեց, որ սա անթույլատրելի իրավիճակ է, որի առաջ կանգնել է Հայաստանը՝ շնորհիվ ռազմավարական գործընկերոջ կամ ռուս-թուրքական բարեկամության, որի թիրախը դարձել է Սյունիքը։

Այնուհետև խոսելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին, Արման Բաբաջանյանն ասաց, որ նրանց հայտարարությունների անհատակ ցինիզմը ոչ միայն և ոչ այնքան դրսևորվում է որպես մարտահրավեր, որքան պարտավորություն՝ իրապես ճանաչելու, թե ովքեր են հայ ժողովրդի իրական բարեկամներն ու ովքեր են հայ ժողովրդի իրական ախոյանները։