Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվետու տարում շարունակվել է հեռարձակվող ընկերություների ազատ առքուվաճառքը, ինչը նախկինում հնարավոր չէր, այդ ամենը շատ կոշտ վերահսկողության տակ էր․ ՀՌԱՀ նախագահ

Հաշվետու տարում շարունակվել է հեռարձակվող ընկերություների ազատ առքուվաճառքը, ինչը նախկինում հնարավոր չէր, այդ ամենը շատ կոշտ վերահսկողության տակ էր․ ՀՌԱՀ նախագահ
Քաղաքականություն
12:28, 26 май 2021
«Ամենակարևոր դրույթը, որը պարունակում է Սահմանադրությունը և տեսալսողական մեդիայի մասին օրենքը, դա Տեղեկատվության և մամուլի ազատության վիճակի մասին հաղորդումն է։ 2020 թվականին, ինչպես նաև 2019 թվականին իշխանությունները հիմնականում հավատարիմ են մնացել իրենց հռչակած սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին և 2020 թվականի ընթացքում  Կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու կարծիքների արտահայտման իրավունքի սահմանափակելու, հեռարձակողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել»,- այդ մասին ԱԺ-ում ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության տարեկան հաղորդումը՝ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա նշեց, որ շարունակվել է հաշվետու տարում հեռարձակվող ընկերություների ազատ առքուվաճառքը, ինչը նախկինում հնարավոր չէր, այդ ամենը շատ կոշտ վերահսկողության տակ էր։

ՀՌԱՀ նախագահը տեղեկացրեց, որ հեռարձակողների կողմից ստացված բողոքների մեծ մասը վերաբերվել է երկու խնդրի, առաջինը «քովիդի» համաճարակի բռնկման առաջին ամիսներին դա տաղավարներում՝ լրագրողների և հաղորդավարների դիմակ կրելու պարտադիր պայմանն էր՝ եթերի ժամանակ։

«Եվ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության ժամանակ պարետի որոշումներում սահմանված էին բարդ, ոչ հստակ, նաև ոչ տրամաբանական ձևակերպումներ և պահանջներ, որոնք հաշվի չէին առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները և այդ պարտադրանքի արդյունավետությունը։ Եվ այդ պատճառով նաև անորոշ վիճակում էր գտնվել նաև ոստիկանությունը և շատ լավ հիշում եք՝ բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծվում։ Ես պետք է նշեմ, որ դա առավել ևս զարմանալի էր, որովհետև այդ առաջին ամիսներին բոլոր հեռարձակողները մեծ պատրաստակամությամբ պայքարում էին իրենց եթերում, իրենց բովանդակությամբ, իրենց սոցիալական ռոլիկներում, այդ «քովիդի» համաճարակի դեմ»,-ասաց Տիգրան Հակոբյանը։