Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թվականին կտրուկ աճել են ատելության խոսքի, բռնության սպառնալիքի կոչերը, ինչն ազդում է հանցագործությունների աճի վրա․ գլխավոր դատախազ․ուղիղ

2020 թվականին կտրուկ աճել են ատելության խոսքի, բռնության սպառնալիքի կոչերը, ինչն ազդում է հանցագործությունների աճի վրա․ գլխավոր դատախազ․ուղիղ
Հայաստան
12:22, 30 апрель 2021

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան հաղորդումը։ 


Հանցավորության ընդհանուր մակարդակի մասին խոսելով, Դավթյանը նշեց «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության տվյալները, որի համաձայն 2021 թվականի ընթացքում 0-100 ինդեքսով հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 12-րդ տեղը, առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ Եվրոպական երկրների մեծ  մասից։


Դավթյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ իրենց առաջնահերթությունը և 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356  անձ, որը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7,3 տոկոսով։ Այսինքն 7,3 տոկոսով ավելի շատ անձանց նկատմամբ է 2020 թվականին իրականացվել քրեական հետապնդում՝ կոռուպցիոն հանցագործությունների համար։  2020 թվականին կոռուպցիոն հանցագործութուններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 միլիարդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով ավել է 2019-ի արդյունքներից։

Այդ գործերով 2020 թվականին վերականգնվել է շուրջ 14,2 մլրդ դրամի վնաս, 2019-ի՝ 12,4 միլիարդի փոխարեն։


Արթուր Դավթյանը նշեց, որ շեշտակի աճ կա հատկապես սպանության, առողջության վնաս պատճառելու կամ գույքը վնասելու սպառնալիքի մասով, աճ կա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման դեպքերի և 2020թվականի մայիսից քրեականացված բռնության կոչերի դեմքերի մասով։


Գլխավոր դատախազը նշեց, որ 2020 թվականին կտրուկ աճել է ատելության խոսքի, բռնության սպառնալիքի կոչերը, ինչը անհետևանք չի անցնում և ազդում է հանցագործությունների աճի վրա։