Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռուստաալիքների 90 տոկոսը սարսափ ու ֆեյք լուրեր է տարածում․ օրենսդրական ո՞ր բացերը լրացնենք, որ ունենանք պատասխանատու մամուլ․ պատգամավորը՝ ՀՌԱՀ նախագահին․ Տեսանյութ

«Պարոն Հակոբյան դուք նշեցիք մամուլի ազատության մասին, բայց ինձ համար առավել կարևոր է պատասխանատու մամուլի գոյությունը, եթե մենք մոնիտորինգ անենք գործող հեռուստաեթերը, կտեսնենք, որ 90 տոկոսը հեռուստաալիքների առավոտվանից սարսափ է տարածում, ներկայացնում են վիճակը երկրում ամենածանր գույներով և վկայակոչում ինչ-որ անհայտ աղբյուրներ, ֆեյք տեղեկատվություն։ Մենք ի վերջո լսում ենք նորություններ,մեր հանրությունը ամեն օր լսում է ահասարսուռ նորություններ՝ որևէ կերպ իրականության հետ կապ չունեցող և այս սարսափի մթնոլորտը տեղափոխվում է հասարակության տարբեր շերտեր։ Դուք նշում եք, որ բարդություն ունեք զսպիչ դեր կատարելու, այսինքն՝ չունեք այն գործիքակազմը, որով կարողանաք պատասխանատու մամուլի խնդիր դնել։ Քանի որ ԱԺ-ում ձեր տարեկան զեկույցն է,Դուք նաև պետք է մեզ առաջարկներ անեք, թե մենք որ ուղղությամբ աշխատենք, ասեք օրենսդրական ո՞ր բացերը լրացնենք, որ կարողանանք ունենալ այլևս պատասխանատու մամուլ»,- ՀՌԱՀ նախագահին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Ի պատասխան Տիգրան Հակոբյանն ասաց, որ եթե այդ թեմայով ելույթ ունենար գրեթե կկրկներ նույնը, և այդ հարցն իրենց շատ է  մտահոգում, նույնիսկ հիասթափեցնում է, որ դու իմաստը չես գտնում աշխատելու։

«Ամենակարևոր խնդիրը, որ կա Հայաստանում, դա մարդկանց հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունն ու ապահովումն է, ինչը մենք չենք կարողանում անել՝ տարբեր պատճառներով, օրինակ՝ օրենսդրության բացթողումների։ Բացի դա ՀՌԱՀ նախագահը նաև նշեց, որ պատասխանատու մամուլ հասկացություն չկա ամբողջ աշխարհում։

«Ամբողջ աշխարհում դրա համար կան իրավական վերահսկողության և պետական ապարատի ճիշտ աշխատանքը, ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ երրորդը մեզ մոտ չկա։ Պետական տարբեր ինստիտուտների արձագանքները, դրանք դանդաղ են, դրանք ժամանակին չեն, որևէ կառույց ես չգիտեմ, որը կձևավորեր տեղեկատվական օրակարգը, օրակարգը ձևավորում են  գրեթե բոլորը, բացի իշխանություններից, իշխանությունը միշտ հետևից ընկնում է, ռեակտիվ քաղաքականություն»,-ասաց Տիգրան Հակոբյանը։