Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետության կարիքների համար տարբեր աշխատանքներ և ծառայություններ օբյեկտիվորեն կարող է մատուցել ասենք՝ մեկ անձ․ՊՎԾ պետ

Պետության կարիքների համար տարբեր աշխատանքներ և ծառայություններ օբյեկտիվորեն կարող է մատուցել ասենք՝ մեկ անձ․ՊՎԾ պետ
Տնտեսություն
14:07, 30 апрель 2021
«Ես կարծում եմ, որ այստեղ չպետք է առանձնացնել, մեկ անունով տալ մեկ անձ, որովհետև տարբեր ոլորտներից կախված, այդ մեկ անձից գնում կատարելը կարող է տարբեր պատճառներ ունենալ և՛ օբյեկտիվ, և՛սուբյեկտիվ»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով մեկ անձից գնումների ընթացակարգերի մասին՝ ասաց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը։

Նա նշեց, որ պետք է նաև արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք, պետք է հասկանալ, որ պետության կարիքների համար տարբեր աշխատանքներ և ծառայություններ օբյեկտիվորեն կարող է մատուցել ասենք՝ մեկ անձ։ 

«Եթե դուք տեսնեք այնպիսի ոլորտներ, որտեղ իրականում կա չափելիությունն ապահովող մրցակցային դաշտ, դուք կարող եք դիմել և տեսնել՝ մենք կոնկրետ այդ ուղղությամբ որևէ բան անում ենք, թե չէ։ Մեկ անձից գնումների քանակն իրականում ավելացել է, բայց դրա մեջ էական մաս են կազմում այն ընթացակարգերը, որոնք որ օբյեկտիվորեն չեն կարող լինել և չպետք է լինեն մրցակցային»,-ասաց ՊՎԾ պետը։