Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանի գործը դաս էր տարբեր կողմերի համար»․ փաստաբան Լուսինե Հակոբյան

«Քոչարյանի գործը դաս էր տարբեր կողմերի համար»․ փաստաբան Լուսինե Հակոբյան
Իրավունք
11:41, 07 апрель 2021
Լուսինեե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Քոչարյանի գործը դաս էր` տարբեր կողմերի համար տարբեր, իհարկե ... 
Մատաղ սերնդին սա դաս էր էն մասին, որ երբ բախտ վիճակվի  զբաղեցնելու բարձրագույն պետական պաշտոն, պետք ա ամեն ինչ անել, որ էդ պաշտոնը ձեռիցդ չգնա ու նպատակասլաց գռփել պետության ունեցվածքի մի զգալի բաժինը ...
Պետք ա գռփել պետության ունեցվածքի մի զգալի բաժինը, որովհետև կարող ա այնուամենայնիվ մի օր զրկվես իշխանությունից ու հանկարծ քո դեմ քրեական գործ հարուցվի ու էդ ժամանակ կարիք առաջանա առնելու բոլոր նրանց, ում հնարավոր ա առնել` սկսած դատավորից, դատախազից, այլ պետության հեռուստահաղորդավարից, վերջացրած սևագործ պիցցայակերներով: Քանի որ գնացուցակը տարբեր կողմերի մոտ տարբեր ա, պետք ա իշխանություն լինելուց գռփել մաքսիմալ կարողությամբ, որ հետո փողերդ հերիքեն, որովհետև կաշին ազատելը կարող ա թանկ հաճույք լինի..
Իշխանության համար սա դաս էր էն մասին, որ 'վերջ թավիշինը' դատարկ զնգոց ա, ու էդ զնգոցն ավելի լավ ա չհանել, եթե ձեռքիդ տակ լոկ մի մեծ մանկապարտեզա, որի ներկայացուցիչներն ավելի շատ զբաղված են հիմնավորելով, թե ինչու պետք է լավ մասնագետը լավ աշխատավարձ ստանա, բայց էդպես էլ չեն կարողանում մարդկանց ապացուցել, որ իրենք էդ լավ մասնագետներն են ...
Իրավապահ մարմինների էն աշխատողներին, որոնք հանուն պետական շահի իրենց համար թանկ շատ բաներ վտանգեցին այլ արդյունք ունենալու համար էս դասն էն մասին էր, որ սաղ սուտ ա, ամեն ոք, որ իրան գելխեղդ ա համարում, իրականում գելխեղդ չի ու  երբ պահը գա, քաշվողն իրենք են լինելու ...
Մարտի 1 -ի զոհերի հարազատների ու նրանց ներկայացուցիչների համար հերթական ծանր հարվածը ...
Մխիթարական ա, թերևս, որ սեպտեմբեր ամսից նրանք որոշեցին էս ամբողջ ֆարսին այլևս չմասնակցել ու էդ նվաստացումը դատարանի դահլիճում տեսախցիկների առջև չկրեցին ... 
Մնացյալը լռություն է ...