Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական որս համայնքապետերի նկատմամբ. ի՞նչ հույս ունեն ոչ իշխանական կուսակցությունները. «Ժամանակ»

Քաղաքական որս համայնքապետերի նկատմամբ. ի՞նչ հույս ունեն ոչ իշխանական կուսակցությունները. «Ժամանակ»
Քաղաքականություն
11:35, 03 апрель 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում իսկական որս է սկսվել նախկին և ներկա ՀՀԿ-ական համայնքապետերի նկատմամբ: Իշխանությունը, ԲՀԿ-ն, «Հայրենիքը», ԼՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ամեն ինչ անում են այդ մարդկանց իրենց կողմը գրավելու համար:

Քանի որ իշխանական ուղղահայացը նախկինի նման ուժեղ չէ, որպեսզի համայնքապետերը աշխատեն բացառապես իշխանության համար, ոչ իշխանական կուսակցությունները հույս ունեն, որ կարող են տարբեր խոստումներով իրենց կողմը գրավել համայնքապետերին, ովքեր կարող են ընտրազանգվածի որոշակի մասի վրա ազդեցություն ունենալ և այն ուղղորդել անհրաժեշտ ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: