Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների ընտրվելու դեպքում հանրային համերաշխությունը չի վերականգնվի․ Էդմոն Մարուքյան

Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների ընտրվելու դեպքում հանրային համերաշխությունը չի վերականգնվի․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
12:33, 31 май 2021
ԱԺ ճեպազրույցներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ ներկայացրեց այս գումարման ԱԺ-ում իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Այնուհետև անդրադառնալով դելիմիտացիա և դեմարկացիա անելու համար հանձնաժողով ստեղծելուն, Մարուքյանը նշեց, որ վաղ թե ուշ այդ հանձնաժողովը պետք է ձևավորվի, բայց այլ բան է, թե այդ հանձնաժողովը ինչ լիազորություններով օժտված կլինի և այլ բան է, թե այդ հանձնաժողովի արդյունքները ենթակա՞ են լինելու ՍԴ եզրակացությանը և Խորհրդարանի վավերացմանը, թե՞ ոչ։

Անդրադառնալով սահմանազատամանը Էդմոն Մարուքյանն ասաց․ «Մենք պարտության արդյունքում ունենք հետևանքներ և պետք է այդ հետևանքները կառավարել, եթե չենք ուզում ավելի մեծ վնասներ կրել։ Դա հետևանք է, բայց վիճելի չեն մեր տարածքները։ Այդ հանձնաժողովը պետք է ստեղծել ու ասել, որ սա մեր տարածքն է, մեր բոլոր փաստերով։ Չենք կարող խռովել մի տեղ մտնել ու ասել՝ դե ձեր զորքերը հանեք,իրենք էլ ասեն՝ չէ չենք հանում»։

Խոսելով ներքաղաքական թեմաներից, Մարուքյանը նշեց, որ թե՛ գործող իշխանության վերընտրվելու, թե՛ նախկին իշխանությունների վերադարձի պարագայում հանրային համերաշխությունը չի վերականգնվի, և միակ ուժը, որի հաղթելու դեպքում կվերականգնվի հանրային համերաշխությունը՝ «Լուսավոր Հայաստանն» է։