Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Քաղաքականություն
19:22, 31 май 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանն այսօր նախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, ներկայացնելով իր որոշման պատճառները, ասել էր. «Եվ հրաժարական տալու իմ որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեք որևէ կասկած չլինի, որ այդ նախարարությունը կարող է ցանկացած քայլ կատարել կամ համաձայնել ցանկացած գաղափարների, նախաձեռնությունների հետ, որոնք կհակասեն մեր պետականությանը, ազգային-պետական շահերին»։