Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանում սառնարանի կահավորման խնդիր է եղել, որի հետևանքով էլ դիերի պահման նման պատկեր է եղել, մնացած տեղերում նման խնդիր չկա․ Փոխնախարար

Աբովյանում սառնարանի կահավորման խնդիր է եղել, որի հետևանքով էլ դիերի պահման նման պատկեր է եղել, մնացած տեղերում նման խնդիր չկա․ Փոխնախարար
Քաղաքականություն
12:56, 03 июнь 2021
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ մի շարք պատգամավորներ պատերազմի ժամանակ զոհվածների դիերի ու մասունքների անփույթ պահման վերաբերյալ հարցեր ուղղեցին Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին։

Առողջապահության նախարարի տեղակալը ընդգծեց, որ դեպքի հետ կապված արդարացումներ չկան, և որևէ մեկը չի փորձում արդարացնել եղելությունը, սակայն դա մասնավոր դեպք է և չի կրում համակարգային բնույթ․ «Դեպքի հետ առնչություն ունեցող աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, քրեական գործ է հարուցվել, քննություն է գնում»։ 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց․ «Չենք կարող ձև անել, որ որևէ բան չի կատարվել, կատարվածը բարոյականության սահմաններում չի տեղավորվում, դա պետք է գին ունենա, ես առաջարկում եմ ձեր նախարարի հետ միասին հրաժարական տաք՝ դա կլինի բարոյական, դա կլինի գինը, համաձայն չե՞ք»։

Գևորգ Սիմոնյանն էլ հստակ ընդգծեց, որ համաձայն չի հրաժարական տալու առաջարկին, սակայն կիսում է ժողովրդի վրդովմունքը․ «Չեմ պատրաստվում այստեղ իմ ապրումներով կիսվեմ, որ իմ ապրումների չափն ու մասշտաբը պատկերացնենք»,- պատասխանեց փոխնախարարը։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դիերի լուսանկարները հարապարակվելուց հետո Առողջապահության նախարարությունում ներքին քննարկում եղել է և ինչ են բացահայտել։

«Երբ լուսանկարները հարապարկվել են, մենք հրատապ կարգով մարդ ենք ուղարկել բոլոր դիահերձարաններում և նման պատկեր միայն Աբովյանում է եղել, այնտեղ սառնարանի կահավորման խնդիր է եղել, որի հետևանքով էլ նման պատկեր է եղել, իսկ մնացած տեղերի մասով նման խնդիր չկա»,- արձագանքեց Գևորգ Սիմոնյանը։