Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հետ հիմնական կոնֆլիկտը ո՞րն է՝ 29.800-ը ընդունելի չէ՞ իրենց համար. Սիսակ Գաբրիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նախ ողջունեց այսօրվա նիստը, քանի որ այն անցնում է կառուցողական մթնոլորտում և ընդդիմության հետ առանց փոխադարձ վիրավորանքների, ինչին ի պատասխան վարչապետը արձագանքեց. «Երևի սպառվել է վիրավորանքի պաշարը», և ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, որոնց երբևէ վիրավորել է ԱԺ ամբիոնից կամ որևէ վայրում:

Պատգամավորի հարցին՝ ո՞րն է հիմնական կոնֆլիկտը Ադրբեջանի հետ՝ 29.800-ը ընդունելի չէ՞ իրենց համար, վարչապետը նշեց, որ հայտարարությունների երկիմաստություններ կան. «Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է, և ինքը դա չպետք է քննարկի որևէ մեկի հետ: Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին, մեր ընդդիմությունն էլ ասում է՝ այ խոստացել է, որ միջանցք պիտի տա, հիմա խոստումը չի կատարում, դրա համար են այս բոլոր պրոբլեմները: Ես կարող եմ ապացուցել, որ որևէ մեկին նման բան չեմ խոստացել»: 

Վարչապետը, անդրադառնալով Ադրբեջանի խոսույթին, թե ադրբեջանցիներ են ապրել Հայաստանի տարածքում, ասաց. «Նախիջևանում էլ հայեր են ապրել, Բաքվում, Սումգայիթում, Շահումյանում են հայեր ապրել»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ բարդություններ կան, բայց ֆունդամենտալ հարցը փոխադարձ անվստահությունն է:

Մանրամասն՝ տեսանյութում