Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հետ ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք. Փաշինյանը՝ բանակի բարեփոխումների մասին

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«Բանակի փոփոխությունն էլ առաջին հերթին մարդու մտքի փոփոխությունից է պետք սկսել. բացի ֆիզիկական փոփոխությունից, շատ կարևոր է բովանդակային փոփոխությունը»,- պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչ փոփոխություններ են կատարվում բանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց զինվորի, սպայի բարոյական կոդեքսը, պրոֆեսիոնալիզմը և սոցիալական երաշխիքը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չի եղել որևէ հարց, որը չի լուծվել փող չլինելու պատճառով. «Փողը պրոբլեմի լուծման ամենահեշտ հարցն է»:
«Այսօր էլ են մեզ ասում, թե խաղաղությունը պարտադրում են: Է հա, 94 թվին պատերազմում հաղթեցինք, բա ինչու չպարտադրեցինք: Իմ կարծիքով՝ խաղաղությունը կառուցում են, ստեղծում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Ադրբեջանի հետ ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր կան, որը, սակայն, հրապարակային չպետք է քննարկել:

Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց որոշ հարցեր նաև խորհրդարանական ընդդիմության հետ քննարկելու:

Մանրամասն՝ տեսանյութում: