Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագած սարի նկարը ոչ մեկի տանը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է. Նիկոլ Փաշինյանը՝ հայրենասիրության մոդելի մասին

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«Երբ մենք 2018-19թթ. կրթության չափորոշիչների վրա էինք աշխատում, աղմուկն այդ նույն տեղից էր, որովհետև մենք ուզում ենք դպրոցից շատ ուժեղ անհատ դուրս գա: Մենք պետք է թողնենք, որ դասապրոցեսի ընթացքում բանավեճ տեղի ունենա. երեխեքը իրենք պիտի գնահատեն, այլ ոչ թե ասենք, թե ճշմարտությունը սա է, և եթե դու այդ ճշմարտությունը չասես՝ 2 կստանաս և ատեստատ չես ստանա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ պետության հետ մեր պատմագրության ընկալումներին և մեկնաբանություններին:

Նրա խոսքով՝ պարզ է, որ Խորհրդային Միությունը նաև խնդիր է ունեցել, որ ինքնիշխան պետության գաղափարաբանությունը չարմատավորվի մեր գիտակցության մեջ: «Այստեղ հարցը հայրենասիրության մոդելի մասին է: Օրինակ՝ ես չեմ տեսել, որ մեզանից մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է: Ես ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է: Մեր տանն էլ չկա: Ձեր տանն էլ չկա»,- ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցի ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում