Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության ծրագրի ընդունումից հետո աշխարհում հիմա շատ բան է փոխվում. փոփոխություններ նախատեսո՞ւմ եք ծրագրում. Իշխան Զաքարյանը՝ ֆինանսների նախարարին

Կառավարության ծրագրի ընդունումից հետո աշխարհում հիմա շատ բան է փոխվում. փոփոխություններ նախատեսո՞ւմ եք ծրագրում. Իշխան Զաքարյանը՝ ֆինանսների նախարարին
Քաղաքականություն
15:05, 21 март 2022
«Երբ Կառավարությունն ու Ազգային ժողովն ընդունեց Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, մենք այլ իրականության մեջ էինք ապրում, հիմա, մեզանից անկախ, շատ բան է փոխվում»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմանը ասաց պատգամավոր Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այսօր շատ է խոսվում, օրինակ, պարենային ճգնաժամի մասին. «Մենք նախատեսո՞ւմ ենք փոփոխություններ ծրագրում, որովհետև սա 5 տարվա ծրագիր է, թե՞ թողնելու ենք նույնը և նայելու ենք տեսնենք՝ ինչ է տեղի ունենում, և փորձելու ենք իրավիճակային լուծումներ տալ»:

Պատգամավորին հարցին պատասխանեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: