Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ եք դուք Սիմոն Վրացյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրում Ռոբերտ Քոչարյանին. Մարիա Կարապետյանը՝ ՀՅԴ-ին

Ինչո՞ւ եք դուք Սիմոն Վրացյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրում Ռոբերտ Քոչարյանին. Մարիա Կարապետյանը՝ ՀՅԴ-ին
Քաղաքականություն
18:05, 21 март 2022
«Պետք է ողջունել ԱԳ նախարարի մոտեցումը ՀՀ ներսում և դրսում նույն ուղերձներով հանդես գալու: Ավելին, համոզված եմ, որ բանակցությունների սենյակում նա ավելի կոշտ կխոսի, քան ՀՀ ներսում»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ որոշ ընդդիմադիրների միտումն է, գուցե ոչ գիտակցված, Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական առճակատման մեջ կամ ռուս-թուրքական պատերազմի մեջ, և դրա հիման վրա Հայաստանը վերադարձնել անցյալին:

Նա դաշնակցական պատգամավորների համար ընթերցեց Սիմոն Վրացյանի 1921թ. մարտի նամակը Թուրքիայի կառավարությանը և ասաց. «Ինչո՞ւ եք դուք Սիմոն Վրացյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրում Ռոբերտ Քոչարյանին»:

Մանրամասն՝ տեսանյութում: