Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուի հետ հանդիպմանը կարևորել ենք կարգավորման գործընթացի հետագա ընթացքը. ԱԳ նախարարը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին

«Այո, ի վերջո որոշում կայացրեցինք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի ԱԳ նախարար Շալեմբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին:

ԱԳ նախարարը, մասնավորապես, տեղեկացրեց, որ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է կարգավորման գործընթացի հետագա ընթացքը. «Երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկու երկրների միջև սահմանների բացմամբ»:
 
Մանրամասն՝ տեսանյութում: