Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնաճը չէ հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման միակ աղբյուրը. Դա վարչարարության և քաղաքականության հետևանք է. Տիգրան Խաչատրյանը՝ Արծվիկ Մինասյանին

Գնաճը չէ հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման միակ աղբյուրը. Դա վարչարարության և քաղաքականության հետևանք է. Տիգրան Խաչատրյանը՝ Արծվիկ Մինասյանին
Տնտեսություն
13:46, 21 март 2022
«Կառավարության պարտքը 2021-ի ավարտին կազմել է 6 մլրդ 190.7 մլն  դոլար, ներքին պարտքը՝ 2 մլրդ 577.2 մլն դոլար»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմանը ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին և ընդգծելով, որ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների հետ որևէ հակասություն չկա:

Պատասխանելով  հարկերի անվանական մեծության վրա գնաճի ազդեցության առնչվող պատգամավորի հարցին, նախարարը նշեց. «Գնաճն ազդել է նաև ՀՆԱ-ի անվանական մեծության վրա, և այն փաստը, որ մենք ՀՆԱ-ի նկատմամբ ունեցել ենք հարկերի բարելավում, դա քաղաքականության և վարչարարության հանրագումարային գնահատականն է»:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ եթե որևէ մեկը պնդի, թե գնաճն է հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման միակ աղբյուրը, ապա նա չարաչար կսխալվի:  

Մանրամասն՝ տեսանյութում: