Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականն ավարտել ենք 1 տրիլիոն 586 մլրդ դրամ փաստացի հարկային եկամուտներով. Ֆինանսների նախարար

«2021-ին 750 մլն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի թողարկումը վկայում է կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ բարձր միջազգային վստահության մասին»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և հավելեց, որ դրան հաջորդել է երեք վարկանիշային միջազգային կազմակերպությունների կողմից վարկունակության դրական վարկանիշի շնորհումը:

Նախարարը տեղեկացրեց, որ երեկ հրապարակվել է «Ֆիթչ» միջազգային վարկային կազմակերպության հերթական զեկույցը, որով հաստատվեց Հայաստանին շնորհված B+ կայուն հեռանկարով վարկանիշը. «Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ մակրոտնտեսական անորոշություններն այդքան շատ են, մենք սա գնահատում ենք որպես գնահատական կառավարության կողմից շարունակվող հուսալի վարկաբյուջետային մակրոտնտեսական քաղաքականության»:

Ինչ վերաբերում է հարկային վարչարարությանն ու քաղաքականությանը, նախարարը տեղեկացրեց, որ 2021 թվականն ավարտվել է 1 տրիլիոն 586 մլրդ դրամ փաստացի հարկային եկամուտներով, որը ՀՆԱ-ի նկատմամբ 22.7 տոկոս է:

Մանրամասն՝ տեսանյութում: