Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք եկամտահարկի վերադարձի աննախադեպ աճ. Հիփոթեքային առումով վերադարձը կազմել է է 22.7 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

«Ունենք եկամտահարկի վերադարձի աննախադեպ աճ. ընդհանուր վերադարձի աճը կազմել է 30.1 տոկոս կամ 41.7 մլրդ դրամ, իսկ միայն եկամտահարկի վերադարձի գծով աճը կազմել է 83.8 տոկոս կամ 14.9 մլրդ դրամ»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմանը ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի:

Նրա խոսքով՝ վարկառուներին վերադարձվող եկամտահարկը հիփոթեքի մասով կազմել է 22.7 մլրդ դրամ. «Կարծում եմ՝ այս համահարթեցման և աշխատատեղերի ճիշտ հայտարարագրման արդյունքում նաև հնարավորություն է ստեղծվում ավելի շատ եկամտահարկի վերադարձ անել այս պահին որոշված սոցիալական կրեդիտներով»:

Նրա խոսքով՝ պրոգրեսիվություն է հաղորդվում նաև գույքահարկի ռեֆորմով:

Մանրամասն՝ տեսանյութում: