Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երրորդ հանրապետության պատմության պրոբլեմատիկ երևույթներից մեկը կրթության էլիտարացումն է. Փաշինյան․ Տեսանյութ

«Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի խնդիր, որը հնարավոր է լուծել առանց կրթական բաղադրիչի»,- այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ Երրորդ հանրապետության պատմության պրոբլեմատիկ երևույթներից մեկը կրթության էլիտարացումն է Հայաստանում. «Մենք կրթությունը պիտի դարձնենք հանրամատչելի. հեռավոր գյուղում ապրող ամենաաղքատ ընտանիքի երեխան պիտի կրթական նույնպիսի հասանելիություն ունենա, ինչպես բարեկեցիկ ապրող, հարուստ ընտանիքի երեխան: 360 հիմնանորոգված դպրոցներում ոչ մի միավոր օգտագործված գույք պետք է ներս չմտնի՝ սկսած գրիչից, ավարտված լամպերով, բոլորը պետք է լինեն նոր»:

Փաշինյանը նշեց, որ կրթության որակի կարևորագույն նախապայմանների մեկը բուհական համակարգի ապաքաղաքականացումն է. «Այսօր չունենք գեթ մեկ բուհ, որը համապատասխանի միջազգային ստանդարտներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բարձր որակավորման աշխատատեղերի թվի ընդլայնումը և ասաց. «Կառավարությունը խնդիր է դրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականն ունենալ շուրջ 35 հազար աշխատատեղ, ինչը նշանակում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետք է ստեղծենք 16 հազար նոր աշխատատեղ»: