Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե քաղաքացին դեմ է կոռումպացված իշխանությանը, ուրեմն նա չի կարող կոռումպացված նկատառումով կատարել ընտրություն․ Նիկոլ Փաշինյան

Եթե քաղաքացին դեմ է կոռումպացված իշխանությանը, ուրեմն նա չի կարող կոռումպացված նկատառումով կատարել ընտրություն․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
13:28, 08 июнь 2021
«Մեր նպատակն այս ընտրություններում, ոչ թե մեր անձերի հաղթանակն է, այլ իրականում ժողովրդի հաղթանակն է։ Մեր մեծագույն նպատակը և ցանկությունը դա է, որ այս նոր շրջափուլը ՀՀ պատմության սկսենք ժողովրդի վերականգնված հաղթանակի զգացողությամբ։

Ժողովուրդը հաղթանակի զգացում վերապրի, թեկուզ քաղաքական, բայց շատ կարևոր անկյունաքարային հաղթանակի և այդ անկյունաքարի վրա սկսենք մեր հայրենիքի զարգացման, բարեկեցության, խաղաղության, ապագայի փուլը»,- այսօր Արագածոտնի մարզի Արտենի համայնքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղելով համակիրներին։ 

«Այս ընտրություններն իրականացվում են ձեզնից ստացած իշխանությունը ձեզ վերադարձնելու համար։ Եթե քաղաքացին դեմ է կոռումպացված իշխանությանը, ուրեմն քաղաքացին չի կարող կոռումպացված նկատառումով կատարել ընտրություն։ Եթե քաղաքացին դեմ է անարդար իշխանությանը, ուրեմն քաղաքացին չի կարող ընտրություններին գնալ անարդարության նկատառումով։ Եթե քաղաքացին դեմ է պարտությանը ուրեմն քաղաքացին այս ընտրություններին չի կարող ինքն իրեն դատապարտել պարտության և բերել պարտության»,- նշեց Փաշինյանն ու հավելեց․ «ՀՀ-ում կիսավեր դպրոցներ ու մանկապարտեզներ պետք է չլինեն։ Հայաստանի դպրոցներից անգրագետ երեխաներ պետք է դուրս չգան։ Եվ այս ամեն ինչը պետք է բերի նրան, որ ՀՀ տնտեսությունն աճի»։