Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր տեղը եկեղեցում է. հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք. Էմմա Պալյանը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին

«Վարչապետի հայտարարությունից որոշ եկեղեցականներ, քաղաքական գործիչներ, գրպանային լրատվամիջոցներ փորձեցին սկանդալ ստանալ»,- այսօր՝ ապրիլի 25-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Պատգամավորը նշեց, որ ինքը քաջ գիտակցում է, որ իր այս ելույթից հետո ևս բազմաթիվ սպառնալիքներ, վիրավորական խոսքեր են հնչելու իր հասցեին:

Նրա խոսքով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատելու ընտրված իշխանություններին, ընտրված վարչապետին: 

«Աջապահյանը մի բան է մոռանում՝ նախկին իշխանությունները ընտրված չեն եղել և հետևաբար չէին կարող Աստծուց լինել»,- ասաց պատգամավորը և Աջապահյանին ասաց, որ իր տեղը եկեղեցում է. «Ձեր խոսքը հասկանալի և ընդունելի կլինի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաև հոգևոր, երբ ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»:

Մանրամասն՝ տեսանյութում