Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն արդեն պաշտոնապես է արգելափակել Լաչինի միջանցքը. հնարավոր չէ չտեսնել Ղարաբաղում էթնիկ զտումների վտանգը, ինչը պետք է տեսանելի լինի նաեւ միջազգային հանրության համար. Արարատ Միրզոյան

«Ադրբեջանն արդեն պաշտոնապես է արգելափակել Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների բացահայտ կոչերը, ինչպես նաև ատելության խոսքի հետևում Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման սպառնալիքը հնարավոր չէ չտեսնել։  Սա պետք է պարզ լինի նաև միջազգային հանրության համար։ Եվ այս համատեքստում ընդգծել եմ միջազգային մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ այդ թվում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու հարցը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

Մանրամասն՝ տեսանյութում