Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Վրաստանին կոչ է արել շարունակել ջանքերը Հարավային Կովկաս խաղաղությունը վերադարձնելու ուղղությամբ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Վրաստանին կոչ է արել շարունակել ջանքերը Հարավային Կովկաս խաղաղությունը վերադարձնելու ուղղությամբ
Քաղաքականություն
22:33, 28 апрель 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Թբիլիսի այցի ժամանակ Վրաստանին կոչ է արել շարունակել ջանքերը` հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման:

«Ես այցելել եմ Հայաստան և Ադրբեջան: Տարածաշրջանային իրավիճակը, իհարկե, վերաբերում է նաև Վրաստանին: Ցանկանում եմ Վրաստանին կոչ անել շարունակել ջանքերը` Հարավային Կովկաս խաղաղությունը վերադարձնելու ուղղությամբ:

Սա, իհարկե, բխում է, բոլոր երկրների ու ազգերի շահերից, մենք տեսնում ենք, որ մարդիկ ցանկանում են ապրել խաղաղ միջավայրում: Դա նրանց կոչն է և օրինական ցանկությունը: Այդ պատճառով շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք և շարունակելու եք անել ապագայում»,- դիմելով Վրաստանի ԱԳ նախարարին` ասել է Կոլոննան:

Դիվանագետը նշել է, որ Ֆրանսիան կաջակցի Վրաստանին հայ-ադրբեջանական համակարտության խաղաղ կարգավորման գործընթացում: