Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսկ դո՞ւք ինչու մեր պատվիրակության հետ Թուրքիա չեք գալիս՝ բարձրաձայնելու համար ձեր մտահոգությունները. Բաբկեն Թունյանը՝ Գեղամ Մանուկյանին

«Վաղը չէ մյուս օրը, գիտեք, Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում:  

Հիմա դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնացել Վաշինգտոն, ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա դո՞ւք ինչու չեք գալիս Թուրքիա. գայիք, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ»,- այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, և հավելեց, որ դա ուղիղ առնչվում է նրա պարտականություններին:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի համար տարօրինակ էր, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի ԱԳՆ պատվիրակության կազմով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Ադրբեջանի հետ բանակցություններին:

Մանրամասն՝ տեսանյութում